Թուրքիա են այցելել Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները, և թուրքական կողմից հայտարարեցին, որ թուրքական ռազմական արդյունաբերությունը Ադրբեջանի տրամադրության տակ է.

naghdalyan turqia

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մամուլի ասուլիսը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում

Հանրային հ/ը. Տիկին Նաղդալյան, օրերս Թուրքիա են այցելել Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները, և թուրքական կողմից հայտարարեցին, որ թուրքական ռազմական արդյունաբերությունը Ադրբեջանի տրամադրության տակ է։ Եվ բացի այդ, տեղեկություն շրջանառվեց, որ թուրքական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել Ադրբեջանում և, ըստ երևույթին, ռազմական միջոցներ է տեղափոխել։ Հետաքրքիր է՝ Հայաստանն ինչպե՞ս է արձագանքում Թուրքիայի նման քայլին։

Աննա Նաղդալյան. Գիտեք, պետք է նշեմ, որ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև այս վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ-ն արդեն տվել է համապատասխան արձագանք՝ իր հայտարարությունների միջոցով։ Եվ, ի դեպ, նշեմ, որ վերջին հայտարարությունն արաժանացել էր Թուրքիայի ԱԳՆ նյարդային արձագանքին։

Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս, «պատմական առաքելություն» ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է։ Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր նախաձեռնություններում։

Ձեզ կհետաքրքրի...