Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան. Նիկոլ Փաշինյան

Poxancumner

Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:

Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո:

Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

Թարմացում

Վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացավ. երեք րոպեն մեկ մեկ փոխանցում: Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն:)

#ՀպարտԵնքՈրՀայԵնք
#ԵւՄերԱնուննԷՀայկականԲանակ
#Դուխով

Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Շնորհակալ եմ,…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 20 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...