Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները
Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները
2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվեցին ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։
Սակայն կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ։
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են։
Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարն, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։
Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների…
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Воскресенье, 19 июля 2020 г.