SOCAR-ը դիմել է Արևմուտքին էներգամատակարարման հարցում օգնության համար, իսկ հայկական կողմը վստահեցնում է , որ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահոված է

SOCAR

Ադրբեջանի պետական նավթագազային «Սոկար»  ընկերությունը դիմել է Արևմուտքին էներգառեսուրսների արտահանման հարցում օգնության համար, քանի որ Ադրբեջանից Վրաստան խողովակաշարերը գտնվում են հակամարտության գոտուում: Այս մասին հաղորդում Է Reuters-ը:

SOCAR ընկերության ներդրումների և մարքեթինգի ղեկավար  Էլշադ Նասիրովը ելույթ ունենալով կասպիական քաղաքական կենտրոնի խորհրդաժողովում հայտնել է, որ բախումները տեղի են ունեցել SOCAR-ի ենթակառուցվածքի մոտ, հակտապես « Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի, «Բաքու-Սուպսա» նավթամուղի, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարների հատվածում: Նասիրովը նաև նշել է, որ  տրանսադրիատիկ խողովակաշարը, որը Հարավային գազային միջանցքի վերջին հատվածում  է ներառում է նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող երկու այլ խողովակաշարեր:

«Մեր գործընկերներին կհրավիրեմ Վաշինգտոն քննարկելու և ներկայացնելու, թե որքան կարևոր  է այդ տարածաշրջանը, և պետք է մտածել, թե ինչպես ապահովել այդ տարածքների  ռազմական և ֆիզիկական անվտանգությունը»,- ասել է Էլշադ Նասիրովը:

Հիշեցնենք, որ երեկ  Տավուշում հերթական  ճեպազրույցի ժամանակ  պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի փորձագետները նշում են, որ Հայաստանը ցանկանում է հարվածել իրենց ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին ասաց, որ դա Ադրբեջանի կրած պարտությունից հետո նոր քարոզչական թեզ է արտաքին լսարանին ուղղված

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է:

«Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանով անցող նավթամուղներն ու գազամուղները միջազգային ընկերություններին են պատկանում, թող վերջիններս վստահ լինեն, որ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահովող է և ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի լավ կարող է ապահովել դրանց անվանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում»:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...