Իլոն Մասկը խոսել է ուղեղի չիպավորումից

Chipavorum

Իլոն Մասկը խոսել է ուղեղի չիպավորումից
 2016 թվականին հիմնադրված Neuralink ստարտափը, որն իրենից ներկայացնում է ուղեղի մեջ տեղադրված իմպլանտ, նոր հաջողություններ է գրանցել
 Հիմնադրման օրվանից ի վեր, Մասկն ընդամենը մեկ անգամ է երկար խոսել այս ստարտափից։ Ըստ նրա գաղափարի, այդ իմպլանտը թույլ կտա լիարժեք կյանքով ապրել ուղեղային հիվանդություններ ունեցողներին, հատկապես Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին
Սակայն ստրատափի հիմնական նպատակը արհեստական բանականության հետ մրցակցելն է ու ուղեղի հնարավորությունների կրկնապատկումը
Դրա միջոցով հնարավոր կլինի միանգամից չիպից կապի մեջ մտնել համակարգչի հետ
Գիտնական Օսթին Հովարդի հարցին, թե հնարավո՞ր է չիպից երաժշտություն լսել, Մասկը պատասխանել է, որ այո
Մասկի խոսքով՝ այժմ Neuralink-ը մշակում է այնպիսի տեխնոլոգիա, որը չիպավորված մարդուն հնարավորություն կտա երաժշտությունն ուղղակիորեն ուղեղով լսել: Դա նշանակում է, որ չիպի օգնությամբ ձայնային ալիքներն ուղղակիորեն գնալու են դեպի ուղեղ՝ շրջանցելով ականջն ու վեստիբյուլար նյարդը, որը պատասխանատու է լսողական իմպուլսների համար:

❗❗❗ Իլոն Մասկը խոսել է ուղեղի չիպավորումից✅ 2016 թվականին հիմնադրված Neuralink ստարտափը, որն իրենից ներկայացնում է…

Опубликовано itTREND.am Вторник, 21 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...