Լոս Անջելեսի քաղաքապետն իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին

Los Amgeles

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի քաղաքապետը հայկական համայնքին աջակցող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք կանգնած ենք հայկական համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին, այն է՝  հարված հասցնել Հայաստանի քաղաքացիական ԱԷԿ-ին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»,-նշել է Էրիկ Գարսետին՝ ավելացնելով, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության միակ ուղին են:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարելՀայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել էին իրենց դիրքԺամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել էին հայկական կողմից ևկորուստներ կրելովետ շպրտվելԱվելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Ձեզ կհետաքրքրի...