Ուկրաինայում տղամարդը պատանդ է վերցրել 20 մարդու
Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում զինված տղամարդը մոտ 20 մարդու պատանդ է վերցրել և սպառնում է սպանել ավտոբուսի ուղևորներին՝ հաղորդում է Vesti.ru-ն
Ոստիկաններն ու հատուկ նշանակության ուժերը շրջապատել են ավտոբուսը Ցենտրալնայա հրապարակում: Նախնական տվյալներով՝ տղամարդն ունի ինքնաձիգ զենք և մի քանի նռնակ:
Թե ինչ պահանջներ է ներկայացրել հարձակվողը՝ չի հաղորդվում: Հայտնի է, որ նա սպառնում է սպանել ավտոբուսում գտնվող մարդկանց և հեռակառավարվող պայթուցիկ սարք գործարկել քաղաքի մյուս հատվածում:
Ըստ ականատեսների՝ այս պահին լսվում են կրակոցներ:
1lurer