ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Փելոնիի փոփոխությունների առաջարկը. Ադրբեջանի օգնությունը կդառնա թափանցիկ

Peloni

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում այսօր ընդունվել է կոնգրեսական Ֆրենկ Փելոնիի փոփոխությունների առաջարկը՝ պետական պաշտպանության օրենքի մասին: Փոփոխությունները կամրապնդեն մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում:

Այս մասին տեղեկանում ենք Փելոնիի կայքից: Նշվում է, որ փոփոխությունները պահանջում են, որ պաշտպանության նախարարությունը ուղիղ հայտնի բոլոր այն զինվորական ստորաբաժանումների մասին, որոնք ֆինանսավորում են ստանում ԱՄՆ-ից: Այսպիսով հնարավոր կլինի վերահսկել մարդու իրավունքների կոպիտ խախտումները մինչեւ ֆինանսավորման ծրագրին մասնակցելը կամ դրա ընթացքում:

«Այս փոփոխությունները հատկապես կարեւոր են հիմա, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական հարձակումներով, որոնք կազմակերպում են ադրբեջանական ԶՈԻ-երը ՀՀ Տավուշի մարզում: Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չպետք է աջակցի ու ֆինանսավորի մարդու իրավունքների այս տեսակ սարսափելի խախտումները»- ասել է Փելոնին:

Հիշեցնենք՝ կոնգրեսական Ֆրենկ Փելոնին ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահն է:

Այս փոփոխություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ կիսվելով կոնգրեսականի թվիթերյան գրառմամբ ու գրելով.

«ԱՄՆ կոնգրեսական Փըլոնի փոփոխությունների առաջարկն ընդունվել է Ներկայացուցիչների Պալատում։ Սա նշանակում է, որ այդ թվում Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի խիստ թափանցիկ և ուժեղացված վերահսկողության տակ, որպեսզի այն չօգտագործվի ռազմական նպատակներով Հայաստանի դեմ»։ 

armtimes.com

ԱՄՆ կոնգրեսական Փըլոնի փոփոխությունների առաջարկն ընդունվել է Ներկայացուցիչների Պալատում։ Սա նշանակում է, որ այդ թվում…

Опубликовано Լիլիթ Մակունց Lilit Makunts Вторник, 21 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...