Երևանի 2 խաչմերուկների հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։