Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր կիրականացվեն. Ռոմանոս Պետրոսյան
Կրկին #լավ_լուրերի մասին
?Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր կիրականացվեն՝
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգում — շուրջ 50 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
Բյուրեղավանի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում — ավելի քան 59 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում — 8 մլն. դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեից
Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում. ծրագրի շրջանակում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին — շուրջ 83.5 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 55 %-ը պետական բյուջեից:
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկային արդեն անդրադարձել ենք, այս պահին այնտեղ բուռն շինարարություն է իրականացվում:
Ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը, պետք է նշեմ, որ այս տարվա սուբվենցիայով համայնքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն, մասնավորապես,
Բյուրեղավանում կապիտալ կասֆալտապատվեն և կնորոգվեն ներհամայնքային փողոցներ, բակային հատվածներ, մայթեր, այդ թվում՝ գերեզմանոց տանող ճանապարհը
Նուռնուսում՝ մի շարք փողոցներ և նրբանցքներ, ինչպես նաև գերեզմանոց տանող ճանապարհը:
Շին.աշխատանքների իրականացման համար մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթն արդեն կայացվել է. շուտով աշխատանքները կմեկնարկեն:
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Նուռնուսում կմեկնարկեն համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:
Աշխատանքային այցերիս ընթացքում բազմիցս քննարկվել է Նուռնուսում համայնքային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը՝ որպես փոքր բնակավայրերի զարգացմանն ուղղված կարևորագույն բաղադրիչ: Համայնքի ղեկավարի հետ դիտարկել ենք Նուռնուսի կենտրոնում տարիներ շարունակ չգործող շինությունը համայնքային կենտրոն վերակառուցելու տարբերակները և ուրախությամբ եմ արձանագրում, որ կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել ծրագիրը. այս փուլում համայնքային կենտրոնի կառուցման համար ձեռք կբերվեն շենքը, տարածքը և նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Համայնքային կենտրոնը կունենա վարչական ղեկավարի նստավայր, մոբիլ մանկապարտեզի բազայի վրա հիմնված մանկական սենյակ, տարեցների համար ժամանցի սենյակ և գրադարան:
?Այսպիսին ենք մենք տեսնում փոքր գյուղական բնակավայրերում հանայնքային սոցիալական կյանքի զարգացման ձևաչափը:
Եվ վերջում, անդրադառնամ Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցմանը՝ ընդգծելով, որ ցանցը 40-ական թվականների է՝ բավականին հնամաշ և արդիականացման խիստ կարիք ունի:
Ծրագրի շրջանակներում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:
Այս փուլում նախատեսված է Նուռնուսի պոմպակայանից մինչև Ջրաբերի ՕԿՋ բարձր ճնշման կայանի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում:
?Ահա այսպես՝ քայլ առ քայլ, մեր բոլոր համայնքներում կյանքի ենք կոչելու սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր և #ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք:
Կրկին #լավ_լուրերի մասին?Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր կիրականացվեն՝
Բյուրեղավանի քաղաքային…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Среда, 22 июля 2020 г.