Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա

erku vat lur

Մենք հաճախ շատ բան չենք զգում ու չենք հասկանում: Սա մեղադրանք չէ ամենևին: Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա, ընկերոջս մայրը և իմ մանկության ընկերը շատ ծանր վիճակում հիվանդանոցում են: Այցելեցի նրանց: Այդ մեծ հիվանդանոցի շենքում բոլորը շատ կարգապահ էին, բոլորի դիմակը նորմալ դրված էր` ոչ քթի տակ իջեցրած, ոչ թևին կապած, նույնիսկ մարդ կար, որ երկու բժշկական դիմակով էր: Ոչ ոք, թարսի պես, չէր շոգում դիմակից, ոստիկան չէր փնտրում վիճի հետը, հեռախոսով նկարի, հրապարակի: Գիտակցում էին ինչ է, որտեղ են, վտանգն իրենց շատ մոտ է:
Ընկերոջս մայրը 60-ն անց է, վիճակը` ծանր կայուն:
Ընկերոջս վիճակը շատ ավելի ծանր է, նա ընդամենը 40 տարեկան է, մենք հասակակից ենք, չունի ոչ մի խրոնիկ հիվանդություն, չի էլ ծխում, իսկ հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ինչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ:

հ.գ. Աստված առողջություն տա բոլոր հիվանդներին

Մենք հաճախ շատ բան չենք զգում ու չենք հասկանում: Սա մեղադրանք չէ ամենևին: Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա, ընկերոջս…

Опубликовано Alen Simonyan Среда, 22 июля 2020 г.

 

Ձեզ կհետաքրքրի...