Այսպիսի մեծ ամոթ Իսրայելի ռազմական արդյունաբերությունը չի զգացել. Լապշին

Lapshin

Հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Տավուշում խոցված իսրայելական մարտական ԱԹՍ-ներին:

Իսրայելի բանակի նախկին զինվորական Լապշինը գրել է.

«Այսօր Ռուսաստանի, Հայաստանի և Եվրոպայի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանում հանրային ցուցադրության են ներկայացվել տասնյակ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք խոցվել են անցյալ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության ընթացքում: Ցուցադրությանը ներկա են եղել նաև բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ ու լրագրողներ:

Այսպիսի մեծ ամոթ Իսրայելի ռազմական արդյունաբերությունը չի զգացել իր ամբողջ պատմության ընթացքում: Իմ կարծիքով՝ դա համեմատելի է արաբաիսրայելական պատերազմների ժամանակ արաբական երկրների բանակների պարտության հետ: Եգիպտոսը և Սիրիան, ունենալով մարդկային ուժի առավելություն և խորհրդային ամենաարդիական տեխնոլոգիաները, ձախողեցին բոլոր ռազմական արշավները՝ ամբողջովին վարկաբեկելով իրենց դաշնակից ԽՍՀՄ-ին ու նրա զենքերը, որոնք աշխարհում լավագույններից էին: Այսօր Իսրայելն ինքն է հայտնվել ԽՍՀՄ-ի վիճակում, որին դժգոհում են «վատ զենքի» համար:

Արդյունքում քանդվեց իսրայելական զենքի իմիջը: Աշխարհի տասնյակ երկրներ, բնականաբար, ուշադիր հետևում են այս ամենին՝ գնահատելով՝ արդյոք արժե՞ կապվել իսրայելական արտադրողի հետ, որի սարքերը այդքան հեշտությամբ խոցվում են հակառակորդի կողմից»:

Сегодня все ведущие СМИ России, Армении и Европы пишут о том, что в Армении для всеобщего обозрения и в присутствии…

Опубликовано Александром Лапшиным Среда, 22 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...