ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագիծը չի ընդգրվել օրակարգում

Kongres

ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկել Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Այն չի դիտարկվի Հատկացումների մասին օրենքի քննարկման կամ քվեարկության ընթացքում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Հենրի Քուելարսը, ով ևս ներկայացրել էր Հատկացումների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ, հետ է կանչել իր նախագիծը օրակարգից: Քուելարսի փոփոխությունը փորձում էր արգելափակել ֆինանսական օգնությունն ավտոնոմ միավորներին որոշակի չափանիշների հիման վրա:

Հիշեցնենք նաև, որ նախատեսվում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռի փոփոխության նախագծի շուրջ քննարկումն ու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում: Սփիեռի փոփոխության նախագիծն առաջարկում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:

Ձեզ կհետաքրքրի...