2018-ից հետո համախմբվածության նոր մակարդակի ենք հասել. Փաշինյան

Nor makardak

Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում Հայաստանն ու երկրի հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց եւ այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եւ մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթնական է»,- ընդգծեց վարչապետը:

Ձեզ կհետաքրքրի...