Իսրայելի օդային ուժերը ներխուժել են Լիբանանի օդային տարածք

Israely Libanan nerxujec

Իսրայելական օդային ուժերը ներխուժել են Լիբանանի օդային տարածք՝ թռիչքներ իրականացնելով մի շարք շրջաններով:

SANA  գործակալության փոխանցմամբ,  լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտնել է, որ 4 իսրայելական կործանչներ  եւ 1  հետախուզական ինքնաթիռ ներխուժել են Լիբանանի տարածք՝ Ռմեյշ բնակավայրի մոտից: Արմեւմտյան հասբեյեյ, Մարջայուն, Նաբաթյե ու Արեւմտյան Բեքքա շրջաններում շրջանաձեւ պտույտներ կատարելով, նրանք ուղեւորվել են օկուպացված տարածքներ:

Նախորդ օրն էլ  Իսրայելի օդային ուժերը արգելված հետախուզական  թռիչքներ են իրականացրել Նաբաթյե եւ Իքլիմ Աթ-Թուֆֆահ շրջանների վրայով:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...