Մոսկվայում BMW -ի մեքենայի հայ վարորդին ադրբեջանցիները դանակի երկու հարված են հասցրել մեջքին, ուղևորն ունի կոտրվածքներ. «Փաստինֆո»
Այս գիշեր ադրբեջանցիների կողմից Մոսկվայում BMW մակնիշի մեքենայի վրա կատարված հարձակման հետեւանքով տուժել է երկու հայ՝ մեկը դանակահարվել է, մյուսն ստացել կոտրվածքներ։
«Փաստինֆոն» հեռախոսազրույց է ունեցել ջարդուխուրդ եղած BMW մակնիշի մեքենայի նախկին սեփականատիրոջ հետ: Վերջինս պատմեց որ մեքենան վաճառել էր հարազատ մարդու՝ վարորդը ՌԴ քաղաքացի է՝ ազգությամբ հայ։ Դեպքի ժամանակ մեքենայի մեջ՝ նոր սեփականատերը եղել է ընկերոջ հետ եւ երկուսն էլ դաժան բռնության ենթարկվել։
«Վարորդը և մեքենայի մեջ գտնվող ուղևորը մարմնական վնասվածքներ են ստացել. վարորդին երկու անգամ դանակով հարվածել են մեջքին։ Ուղևորը 30 տարեկան է, ունի դիմածնոտային և կողերի կոտրվածք։ Հիմա վարորդի վիճակը դրական է և գտնվում է ոստիկանությունում»։
Մեր զրուցակիցը պատմեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը զանգել է իրեն եւ ինքը տրամադրել է տուժած հայերի տվյալները՝ խոստացել ամեն հարցում աջակցել:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.