Կամրջից ինքնասպան լինել սպառնացող երիտասարդի բնակարանի խնդիրը լուծված է. Բաթոյան

kamrjic netvogh

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուի բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել երեկ երեկոյան Ինքնասպանության փորձ կատարած քաղաքացուց:

Նա հայտնել է, որ տղամարդը «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում է եղել 6 տարի, որից հետո 2012թ.-ին դուրս Է եկել մանկատնից (10 տարեկան հասակում)՝ տեղափոխվելով Երևանի հատուկ դաստիարակչական դպրոց: Նա ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ցուցակում, քանի որ մանկատան շրջանավարտ չի հանդիսանում:

«2019թ.-ից մինչ օրս առնվազն 5 ահազանգ ենք ստացել այն մասին, որ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարում։ Առաջին ահազանգից հետո անձամբ եմ հանդիպել քաղաքացու հետ, տեղեկացրել եմ, որ հնարավոր տարբերակ կգտնենք նրան օգնելու համար։ Փոխանցել եմ իմ բջջային հեռախոսահամարը, խնդրել եմ նաև, որ սոցիալ-հոգեբանական ծառայություններից չհրաժարվի։ Իմ հանձնարարականի համաձայն նրան վեց ամսվա բնակության հնարավորություն է ընձեռվել «Վետերան» օթևանում, որի ժամկետը երկարացվել է ևս վեց ամսով՝ մինչև 01.09.2020թ.:

Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով նրա տվյալները ներառվել են ՀՀ կառավարության 21.05.2020թ. «ՀՀ կառավարության թիվ 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N795-Ն որոշման մեջ, որպես Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչ: Որոշման ընդունումից հետո նրան առաջարկվել սահմանված կարգով կնքել կացարնի և սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագիր՝ 10 տարի ժամկետով:

Սակայն, նա հրաժարվել է պայմանագրի կնքումից պահանջելով տրամադրել բնակարանի գնման վկայագիր:

Այս պահին նախարարությունը քննարկում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով բացառության կարգով բնականար գնման վկայագրեր են տրամադրվում բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժված մանկատան մի քանի սաների, այդ թվում վերը նշված քաղաքացուն։

Նշեմ, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումների հերոս դարձած քաղաքացին մշտական կապի մեջ է ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ վարչապետի օգնականների հետ։ Տեղեկությունը այն մասին, թե կառավարության անդամները նրան խաբել են և որևէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը»,-գրել է Բաթոյանը:

 

Ձեզ կհետաքրքրի...