Հայերը վրեժխնդիր են եղել ու Մոսկվայում ադրբեջանական ռեստորան ջարդուխուրդ արել. past info
Այս գիշեր մի խումբ հայեր հարձակվել են Մոսկվայում գործող ադրբեջանական «1001 գիշեր» ռեստորանի վրա՝ ի պատասխան ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կիրառված բռնությունների։ Այս մասին հայտնում է «Ֆաստինֆո»-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվել են միայնակ գտնվող հայերի վրա՝ ծեծել, ջարդել մեքենաները:
Հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն սկսել են ակտիվ գործողություններ իրականացնել ու ձերբակալել բռնարար ադրբեջանցիներին։