ԿԱՐԵՒՈՐ։ ՌԴ-ում հայերն ու ադրբեջանցիները որոշել են հանդիպել հաշտեցման նպատակով
Ռուսաստանի հայերը մոտակա ժամերին հանդիպելու են ադրբեջանցիների հետ։ Հանդիպման նպատակն է երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերել <<զինադադար>> կնքելու։ Երկու կողմերը պետք պարտավորություն վերցնեն , որ, եթե իրենց ազգից որևէ մեկը հակառակ կողմին վնասի , ապա իր իսկ ազգակիցների կողմից կպատժվի։ Այս մասին հայտնել է Վահե Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում։