Երեք ադրբեջանցի մեղադրվում են խուլիգանության համար
Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել խուլիգանության վերաբերյալ քրեական գործի՝ ծագումով ադրբեջանցի երեք մասնակցի վերաբերյալ, որը կապված է Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի հետ:
«Դատարանը Վալիևի, Համիդովի և Զահիդովի նկատմամբ երկու ամսով կալանավորելու վճիռ է կայացրել»,- ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 9 մասնակցի: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:
auroranews.am