Ֆրանսիայում կորոնավիրուսի թեստերն անվճար կլինեն բոլորի համար
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը անհանգստություն է հայտնել կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի աճի կապակցությամբ և խոստացել, որ պետությունը բոլորի համար կփոխհատուցի թեստերի ծախսերը, գրում է Le Parisien-ը։
«Դեռևս չենք կարող խոսել վարակի երկրորդ ալիքի մասին, բայց ակնհայտ է, որ արդեն մի քանի օր դրական թեստերի թիվը կայուն աճում է, մինչդեռ վերջին 13 շաբաթներին նվազել էր»,- ասել է նախարարը։
Նա շետել է, որ հիվանդությունը երիտասարդացել է, մեծ թիվ են կազմում ասիմպտոմ դեպքերը։
«Շաբաթ օրը ես հրաման եմ ստորագրել, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք, առանց բժշկի նշանակման, առանց ախտանիշների, կարող է թեստ հանձնել, որի ծախսերը կփոխհատուցի պետությունը»,- ասել է Վերանը։