Կոտայքում ավտովթարից հետո ոստիկանության ծառայողը Nissan Fuga-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու. կա 1 զոհ, 2 վիրավոր

3 hogu vraert

Հուլիսի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել: Վթարն արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել են դեպքի վայրից, և մինչ վարորդները փորձել են ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» և Nissan մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ Սամվել Խաչատրյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ձեզ կհետաքրքրի...