Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

hetmahu

Հուլիսի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Բագրատի Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Արթուր Մուրադյանը վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին, տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր հուլիսի 23-ին։

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից

Ձեզ կհետաքրքրի...