Երևանի առողջության առաջնային պահպանման օղակում անվճար կիրականացվի Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում

testavorum

Երևանի առողջության առաջնային պահպանման օղակում անվճար կիրականացվի Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում

Յուրաքանչյուր տարի հուլիսի 28-ը նշվում է որպես վիրուսային հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օր: Հատկանշական այս օրը, ՀՀ առողջապահության նախարարությունը, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկայնի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնել Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար թեստավորում, որը կիրականացվի՝ անանուն, անվճար, հասանելի և արագ:
Առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ։ Հասանելի է նաև վերապատրաստման դասընթացը ԱԱԻ-ի հարթակում՝ http://online-edu.am/:
❗️❗️❗️Այսօր մեկնարկում է «#Միգուշակիր#հետազոտվիր» արշավը, նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:
Այս պահին թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաններում՝

1️⃣ Թիվ 22 պոլիկլինիկա
1️⃣ Թիվ 12 պոլիկլինիկա
3️⃣ Թիվ 19 պոլիկլինիկա
4️⃣ Թիվ 13 պոլիկլինիկա
5️⃣ Նոր Արեշ պոլիկլինիկա
6️⃣ Թիվ 4 պոլիկլինիկա
7️⃣ Թիվ 5 պոլիկլինիկա
8️⃣ Թիվ 8 պոլիկլինիկա
9️⃣ Կարմիր Բլուր պոլիկլինիկա
🔟 Թիվ 15 պոլիկլինիկա
1️⃣1️⃣ Թիվ 17 պոլիկլինիկա
1️⃣2️⃣ Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա
1️⃣3️⃣ Նոր Արաբկիր պոլիկլինիկա
1️⃣4️⃣ Արշակունյաց պոլիկլինիկա
1️⃣5️⃣ Սարի թաղ պոլիկլինիկա

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

Ձեզ կհետաքրքրի...