Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսում

hamatex zoravarjutyun

Վաղը՝ հուլիսի 29-ին, կմեկնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի համատեղ լայնածավալ զորավարժությունները: Այս մասին գրում է Massispost պարբերականը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զորավարժություններին կներգրավվեն ռազմական օդանավեր, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր: Համատեղ զորավարժություններին մասնակից զինվորականների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ադրբեջանի ուժային գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրների ցամաքային ուժերը օգոստոսի 1-5-ը համատեղ գործողություններ կանցկացնեն Բաքվում և Նախիջևանում: Թուրքիայի ու Ադրբեջանի օդուժի մասնակցությամբ առանձին զորավարժությունները հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը կանցկացվեն վերը նշված վայրերում և ևս երեք շրջաններում:

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ երկու երկրների զորավարժություններն անցկացվում են թուրք-ադրբեջանական պաշտպանության պայմանագրի և երկկողմ ռազմական գործակցության ամենամյա ծրագրի շրջանակում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հավաստմամբ՝ զորավարժություններն առնչություն չունեն հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ծանր մարտերի հետ:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...