Իջեւանի կարի արտադրամասը 14 օրով փակվել է. վարակակիրներ կան
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի կարի արտադրամասում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել, արտադրամասը գործունեությունը դադարեցրել է 14 օրով։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Տավուշի մարզպետարանից։
Մարզպետարանի տվյալներով՝ 2 վարակակիր կա, աշխատակիցները, որոնք շփում են ունեցել վարակակիրների հետ, ինքնամեկուսացել են։