Առաջիկա 3 տարում եւս պետությունը կվճարի սահմանապահ բնակիչների գազի, լույսի, ոռոգման վճարների՝ 50%-ը, գույքահարկի՝ 100%-ը
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա տարիների ընացքում փոխհատուցումներ են ստանալու սահմանապահ գյուղերի բնակիչները: Օրենսդրական նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ: Առավել մանրամասնելով՝ Գաբրիելյանը գրել է.
Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
-50% էլեկտրաէներգիան
-50% բնական գազը
-50% ոռոգման ջուրը
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի
100% հողի հարկը
100% գույքահարկը
ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
50% զեղչված կամ
ԱՆՎՃԱՐ
Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները՝ օրենքի ուժով
100% կվերականգնվեն անվճար (աշխ. սկսվել են)
Սպանված գյուղ. եւ/կամ մթերատուկենդանիների համար կտրվի
100% փոխհատուցում սպանված մսատու կենդանիների համար
Աստված մի արասցե, վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվածի ընտանիքին
«Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո Էդուարդ Աղաջանյանն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել իմ եւ Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ. հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։
Հ.Գ. Գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»,- գրել է պատգամավորը:
Սահմանապահ կողքիդ ենք…Օրենսդրական նախագիծԱռաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների…
Опубликовано Сисаком Габриеляном Вторник, 28 июля 2020 г.