Գյումրիում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ վրաերթի հետևանքով մահացել է 65-ամյա ճանապարհաշինարարը.

vraert Gyumrium

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցում տղամարդու դի կա։ Ինչպես հայատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սարգիս Արաբյանը, ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մանվել Հ-ն էր, ով էքսկավատորով նշված փողոցում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկվել հետընթացի ժամանակ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Էլիտ Արման» շին. ՍՊԸ-ում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...