Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍ

handipecin

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանականներին ներկայացրին իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ դիմում-հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխություններին:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ստեփանյանը նաև հավելեց, որ պետք չէ ողբերգության վերածել այն, որ երեխան առաջին տարում չի ընդունվել բուհ:

«Եթե երեխան առաջին տարում չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, պետք չէ սա սարքել անձնական ողբերգություն: Իմ հայրը 6-րդ փորձից է ընդունվել համալսարան, ես էլ դժվարությամբ եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Որևէ մեկը չի կանխատեսել, որ հնարավոր է երկրում լինի արտակարգ դրություն»,- ասաց Լիլիթ Ստեփանյանը:

Դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին նաև, որ փոփոխված ընթացակարգի մասին իրենք պատշաճ չեն ծանուցվել:

Նորայր Շողիկյան

Ձեզ կհետաքրքրի...