Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը. Մնացականյան

Piti datari

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները «Jerusalem Post»-ի հարցերին

Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել:

Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով:

Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:

Հարց. Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրադադարի:

Զոհրաբ Մնացականյան. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:

❗ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները «Jerusalem Post»-ի հարցերին▪️Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի…

Опубликовано ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Среда, 29 июля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...