Ռենտգեն սարքի միջոցով բացահայտվել է արգելված իրի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ

x ray

Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ:

Դրանից անմիջապես հետո տվյալ հանձնուքի հասցեատիրոջ խցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև փոխարինման ենթակա անսարք դետալով «Iphone-6» ապրանքանիշի համապատասխան բջջային հեռախոսը։

Հարկ է նշել, որ հիշյալ արգելված իրը հերթական անգամ հայտնաբերվել է ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ, որի կիրառմամբ հանձնուքների զննությունը դարձել է անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ձեզ կհետաքրքրի...