«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Lydian

«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն այսօր՝ հուլիսի 30-ին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում են միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար:

 «Էդ մարդիկ, որ փակել են ճանապարհը 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնեմ, էդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 հոգով չպետք է որոշեն, թե Գնդևազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ 

 

Ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով հորդորում են դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում՝ բերման կենթարկեն:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...