Տավուշի մարզում. մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է. ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել.

hankarcamah

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավոությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչեպս նաև՝ վթարի հետևանքով այլ տուժածներ կան թե ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի 

shamshyan.com

 

Ձեզ կհետաքրքրի...