ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ

TMPPH

ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ

???ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ:
ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ:
Ընկերությանը հանձնարարվել է շտկել արձանագրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը՝ 1-ամսյա ժամկետում ապահովելով ավտոկայանատեղիի սակագների վերանայումը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել առևտրային շահագործման և օգտագործման ընդհանուր բնույթի թույլտվություններով սահմանված պայմանների սահմանումը՝ 3-ամսյա ժամկետում Հաձնաժողով ներկայացնելով այդ նպատակով իրականացվող փոփոխությունների հիմնավորված ժամանակացույցը:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/Vo288_20_07_2020.pdf:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով

Ձեզ կհետաքրքրի...