Թավշյա հեղափոխությունից սպասելիքներն ընդհանրապես չեն արդարացել քաղաքացիների 7%-ի մոտ

spaseliqnery

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամն այսօր ներկայացրել է լայնածավալ «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտությունը։ 2019 թ. հետազոտությամբ փորձ է արվել բացահայտելու հանրային կարծիքը ինչպես կրթության, զբաղվածության, հանրային ինստիտուտների, այնպես և վերջին երկու տարիների ուշագրավ իրադարձությունների՝ թավշյա հեղափոխության, դրան հաջորդած վերափոխումների, բնակչության քաղաքական նախասիրությունների և արդի  այլհիմնախնդիրների վերաբերյալ:

«Ինչպիսի՞ սպասելիքներ ունեիք 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից» հարցին հարցված քաղաքացիների 84%-ը դրական պատասխան է տվել, բացասական սպասումներ է ունեցել հարցվածների 3%-ը, իսկ 12%-ը ոչ մի սպասում չի ունեցել:

Hexapoxutyun

Իսկ «Որքանո՞վ են են արդարացել այդ սպասումները» հարցին «Լիովին արդարացել են» պատասխանն է տվել հարցվածների 14%-ը, «Մասամբ արդարացել են» հարցվածների 62%-ի սպասումները, «Քիչ են արդարացել» 18, իսկ «Ընդհանրապես չեն արդարացել» 7%-ի սպասելիքները:

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...