Ավտովթար Վանաձորում. բախվել են Mersedes-ն ու BMW-ն. կա վիրավոր

Vanadrzorum vtar

Երեկ՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: ժամը 22։52-ի սահմաններում  քաղաքի Թումանյան 6 հասցեի մոտ բախվել են «Mercedes»  և «BMW»  մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր ժամանած փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին քաղաքացիների հետ միասին դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ուղեւորուհու առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Ավելի ուշ շտապօգնություն է կանչվել նաեւ վարորդներից մեկի  համար, ում ինքնազգացողությունը վատացել էր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...