Ողբերգական վթար Լոռու մարզում. 19-ամյա վարորդը մահացել է, նրա եղբայրը հիվանդանոցում է
Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում Shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 19:45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը գիտակցության չգալով ՝ մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ճանապարհային ոստիկանները, Սպիտակի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով են հայտնաբերել ավտոմեքենան, քանի որ վթարից հետո այն հեռացրել էին դեպքի վայրից, իսկ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: