Արցախում բարձրագույն կրթությունը կլինի անվճար, իսկ ՀՀ բուհերում սովորողներին կտրվի ֆինանսավորում

Arcakh

Ոչ միայն այս տարի Արցախի բուհեր ընդունված, այլև ԱՀ պետական և տեխնոլոգիական համալսարանների բակալավրիատում սովորող ուսանողների համար բարձրագույն կրթությունը կդառնա անվճար՝ ԱՀ կառավարության անդրանիկ նիստին հայտնեց նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Զուգահեռ ավելացրել ենք որոշ ուղղություններում պետպատվերի շրջանակներում ընդունվողների ֆինանսավորման հնարավորությունները: Սահմանվել է 15 բալից ավելի, ովքեր ընդունվել են ՀՀ բուհեր, էլի ֆինանսավորելու ենք:

Առանձին այլ ֆինանսավորումներ էլ ունենք սպայական անձնակազմի, ազատամարտիկների և այլն, բայց բարձրագույն անվճար, որակյալ համակարգ ունենալու մեր ցանկություններն իրականացնում ենք, քանի որ ընդունվողների քանակը բավականին քիչ է: Այսինքն՝ նաև մեծ բազա ունենք միջին մասնագիտական ուսումնարաններ ընդունվելու և աշխատելու տարբերակը»,- նշեց Արցախի նախագահը՝ հավելելով, որ ժամանակին Արցախում ինչքան շրջանավարտներ կային, այնքան էլ՝  բուհեր ընդունվողներ, իսկ այս տարի տարբերությունը շատ մեծ է. 1200-ից մոտ 600-ն են բուհ ընդունվել:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Ձեզ կհետաքրքրի...