Բելառուսում շարունակվում են ընդդիմության մարդաշատ ցույցերը

Belarus

Բելառուսում շարունակվում են բազմահազարանոց հավաքները՝ ի պաշտպանություն ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի: Քվեարկությունից առաջ երկրի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ մասնակցում են նախկին ուսուցչուհի, այժմ՝ նախագահի թեկնածու Տիխանովսկայայի քարոզարշավին: Նախագահի պաշտոնի 37-ամյա հավակնորդի արշավին են միացել նաև ընդդիմության երկու գործիչներ, որոնց ավելի վաղ թույլ չի տրվել մասնակցել ընտրություններին:

Բելառուսի նախագահի ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն վեցերորդ անգամ մասնակցում է նաև երկրի նախագահ 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցում են չորս թեկնածուներ:

Հեղինակ`Մերի Ներսիսյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...