Սարսանգի ջրերի տեղափոխումը նոր խողովակաշար. Արցախում մեկնարկել է տնտեսական ամենախոշոր ծրագիրը

Sarsangi jrambar

Արցախում իրականացվող տնտեսական ամենախոշոր ծրագիրը լինելու է Սարսանգի ջրերի տեղափոխումը նոր խողովակաշար: ԱՀ կառավարության անդրանիկ նիստի ժամանակ այս մասին ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը։

Նախագահի խոսքով՝ նախկինում ծրագրով նախատեսվում էր Սարսանգի ջրերի տեղափոխումը աջափնյա ջրանցք: Ծրագրի մեկնարկը արդեն իսկ տրվել է: Նա նշել է, որ ջրային ռեսուրսները հասանելի են դառնալու Բերդաշենի ենթաշրջանի հողօգտագործողների համար:

Ընդհանուր առմամբ, ծրագրով նախատեսվում է Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում ունենալ առնվազն 30 հազար հեկտար ինքնահոս տարբերակով կանոնավոր ոռոգվող տարածք ոչ միայն ներքևում, այլև ջրանցքից վերև գտնվող հատվածում: «Սարսանգի ջրերի տեղափոխումը հնարավորություն է տալու, որպեսզի Խաչենի ջրամբարը միշտ լինի ամբողջությամբ լցված: Ծրագիրը կիրականացվի ռեկորդային ժամկետում՝ 1 տարի 6 ամսում: Ներկայումս բանակցություններ են ընթանում ՀՀ-ում խողովակ արտադրող ընկերությունների հետ»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:

Ձեզ կհետաքրքրի...