Եվս 172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

aghbatar

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ:

Շահառու հերթական համայնքներն են`
Սյունիքի մարզի Սիսիան համայնք,
Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,
Լոռու մարզի Ախթալա համայնք:

Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:
Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ:

Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ձեզ կհետաքրքրի...