Մետրոյի Աջափնյակի կայարանը կկառուցի պետությունը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Աջափնյակում նախատեսված մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը:
«Դա ամենաճիշտ տարբերակն է, որով պետությունն ամենաշատը կշահի: Մեր կողմից կկառուցվի՝ պետությանը նկատի ունեմ, Երևանի քաղաքապետարանը նույնպես ակտիվ մասնակիցներից կլինի այդ կառուցապատման: Մենք ենք մեզ վրա վերցրել այդ մրցույթի կազմումը և այլն: Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ պետք է առաջարկի մասնակիցը տեխնիկակական բնութագիր, նաև դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը: Երբ կունենանք նախագիծ, դա կդնենք տենդերի, և հաղթող շինարարական ընկերությունը կկառուցի համալիրը՝ մետրո «Բարեկամությունից» մինչև լանջը, այնուհետև՝ կամուրջը՝ դրա վրա իր կայարանով և դեպի Հալաբյան փողոց ելքերով»,- նշեց Մարությանը: