Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար»

Sevr

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հոդվածում  անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։ Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն կարող է փոփոխել  Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող ռազմավարական խաղի ընթացքը։ «Le Monde»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստորագրված հուշագիրը կնքվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում (Հայկական Պալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր)` 2019թ․-ի նոյեմբերին։ Մինչ այդ  Էրդողանը և Սարաջը հուշագրի հարցով 4 հանդիպում էին անցկացրել։ Կարդացեք նաև Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ» Փաշինյանի այսօրվա շրջապատն իրենից քաղաքական «մանկապարտեզ» է ներկայացնում. Երվանդ Բոզոյան Կարո Փայլան․ «Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա». Ermenihaber.am Եվ ըստ պարբերականի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց. «Այս ռազմավարական և էներգետիկ գործարքի շնորհիվ հնարավոր է դարձել խափանել Սևրի պայմանագիրը», ապա կարելի է եզրակացնել, որ սրանով Էրդողանը վրեժ լուծեց թուրքերի համար սինդրոմ հանդիսացող Սևրի պայմանագրի համար, որը ստորագրվել է 1920թ․ օգոստոսին, սակայն մնացել էր թղթի վրա։ Հիշեցնենք, որ 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թթ. 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը:  

Ermenihaber.am/Hurriyet

aravot.am

Ձեզ կհետաքրքրի...