Բեյրութում պայթյունից հայ բուժքույր է զոհվել. «Արևելք»

Bujquyr

 Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն, հայտնում է «Արևելքը»։ Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: «Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»,-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները: «Նա ամենալուրջ եւ աշխատասեր բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,-գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը՝ Ջեսիկա Բեզջյանի մասին: 

Ձեզ կհետաքրքրի...