Երթևեկության կարգի փոփոխություն «Զվարթնոց» օդանավակայանի.
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկներում կթույլատրվի հետադարձը` համապատասխանաբար Հասրաթյան փողոցով Շիրազի փողոցի ուղղությամբ և Իսակովի պողոտայով «Զվարթնոց» օ/կ-ի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։