Ոստիկանությունը հայտարարել է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

tarber\nshan

Նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ է հայտարարվել։ Այս մասին հայտարարում են ՀՀ ոստիկանությունից: Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝

  • հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը.
  • ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.
  • քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։ Հայտերն ընդունվում են մինչև ս. թ․ օգոստոսի 21-ը։

Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) էսքիզները  կարող եք ուղարկել e_karapetyan@police.am Էլեկտրոնային փոստին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։

Ձեզ կհետաքրքրի...