Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է քթի և բերանի շրջանում արյան հետքերով 26–ամյա տղայի դի

Lavanda city

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 6-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով: Ժամը 07:25-ին նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...