Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով.
Մինչեւ 2018 թվականը Երեւանում փոխվել է 35 վերելակ:
2019-2020 թվականների հանրագումարով կփոխվի 520 վերելակ:
Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:
Վերելակների փոփոխման ծրագիրը նաեւ աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն: