Մինսկի հարավ-արևելքում կրակոցների և պայթյունների ձայներ են լսվել. հայտնում են շատ տուժածների մասին

Krakocner Minskum

Մինսկի Սերեբրյանկի միկրոշրջանում, որը այս գիշեր տեղի ունեցող չարտոնված ակցիաներից մեկի էպիկենտրոնն է, ցուցարարները փորձում են բարիկադներ սարքել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական բյուրոն:

Բացի դա, Սերեբրյանկում կեսգիշերից հետո պայթյուններ և կրակոցներ են լսվել: Интерфакс-ի հաղորդմամբ՝ տարբեր թելեգրամ ալիքներ հայտնում են, որ միկրոշրջանի ուղղությամբ մեծ թվով ՕՄՕՆ-ական, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ են շարժվում: Սոցցանցերում հայտնում են մեծ թվով տուժածների մասին:

Կամեննայա գորկա և Ուրուչյե միկրոշրջաններում, որտեղ երեքշաբթի երեկոյան նույնպես բողոքի ակցիաներ էին անցկացվել, ուժայինները ցուցարարներին ցրել են: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երեկ երեկոյան մի քանի հարյուր ցուցարար արդեն երրորդ անգամ հավաքվել է Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ: Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն առանց միջադեպերի են անցել:

Հիշեցնենք, որ Բելառուսի բնակիչները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո` իրենց դժգոհությունը հայտնելով արդյունքներից, որոնց համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...