Մարդկանց պետք է գնահատել իրենց կատարած աշխատանքով. Սիմոնյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակման մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արմեն Աբազյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու և ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու հարցին: Լրագրողի դիտարկմամբ՝ հանրության համար անհասկանալի է եղել վարչապետի այդ որոշումը:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ հանրության մոտ միայն մեկ հարց կարող է առաջանալ, թե երբ են, վերջապես, Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող կոռուպցիոներները կանգնելու դատարանի առջև:
Անդրադառնալով բուն հարցին՝ Ավինյանն ասաց. «Պրոցեսը ներառում է շատ տարբեր գործողություններ: Արհեստավարժ մարդկանց կարիք մշտապես յուրաքանչյուր ժամանակահատվածում և յուրաքանչյուր երկիր ունեցել է և միշտ ունենալու է: Ուստի կենտրոնանալ նման տեխնիկական հարցերի վրա՝ չարժե: Մենք պետք է նրանց գնահատենք իրենց կատարած աշխատանքով, այլ ոչ թե նրանով, թե ինչ մեխանիզմով են նշանակվել»,- ասաց Սիմոնյանը: